Դասարաններից մեկից լսվում էր անտանելի բղավոց. պարզվեց՝ այդպես են դաստիարակում. Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ հատուկ դպրոցներից մեկում էի՝ անակնկալ այցով: Միջանցքից զուգարանի հոտ՝ հարյուր միլիոնավոր բյուջեի պայմաններում: Դասարաններից մեկից էլ լսվում էր անտանելի բղավոց, մտա ներս, պարզվեց՝ այդպես են դաստիարակում:
Հանձնարարել եմ լրջագույնս զբաղվել այս դպրոցով»: