«Դիմումդ գրի»-ի մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նորագավիթի մաքսակետ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եռագույն դրոշը գետնին ընկած տեսնելով՝ նա բարկացավ. «Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես ու կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել»,-ասաց վարչապետը:
Արցախի Հանրապետության նախկին օմբուդսման Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում այս առնչությամբ գրել է.
««ԴԻՄՈՒՄԴ ԳՐԻ»-Ի ՄԱՍԻՆ
Մեր աշխատանքային իրավունքում դեռ խորհրդային տարիներից մի «խեղված» պրակտիկա է մնացել՝ «դիմումը գրելու» ցուցումը։ Մի անգամ մի ամերիկյան պրոֆեսորի երկար ու ապարդյուն փորձում էի բացատրել, թե դա ինչ է։
Ի՞նչ է «դիմումը գրելը»։ Դա աշխատողի կամարտահայտությունն է՝ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները։ Այլ կերպ՝ աշխատողի ցանկությունն է աշխատանքից դուրս գալու մասին։
Հիմա, ի՞նչ է նշանակում, երբ վերադասը (էլ չեմ ասում՝ վարչապետը) ասում է՝ «դիմումդ գրի»։ Ըստ էության նշանակում է՝ ցանկացիր դուրս գալ աշխատանքից։ Նույնն է թե՝ «ես ցանկանում եմ, որ դու ցանկանաս աշխատանքից դուրս գալ»։ Էղա՞վ։ Չեղավ։
Բա ինչու՞ ենք խթանում «խեղված» իրավական մշակույթ։
ՀԴ. համենայն դեպս»: