Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Վազող տողեր

Մի՛ գողացիր․ ՊԵԿ նախագահը մոռացե՞լ է աստվածաշնչյան պատվիրանը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վերջերս շատ ամպագոռգոռ ու բոցաշունչ մի հայտարարություն էր արել, թե «Մենք պետք է հարկային օրենսգրքին վերաբերվենք ինչպես Ավետարանին։

Իհարկե շատ լավ է, որ հարկային ոլորտի պատասխանատուն այդչափ կարևորում է հարկային օրենսգիրքը, սակայն այն Ավետարանի հետ համեմատելուց առաջ լավ կաներ վերհիշեր աստվածաշնչյան մյուս պատվիրանները ևս և փորձեր առաջնոդվել դրանցով: Օրինակ աստվածաշնչյան՝ ՄԻ ԳՈՂԱՑԻՐ պատվիրանով:

Ինչու եմ սա ասում` որովհետև օդում կախված լուրերի համաձայն՝ նույն Դավիթ Անանյանը իր շատ մտերիմ ընկերոջ Գրիգոր Գալստյանի հետ համատեղ տարիներ առաջ մի աուդիտորական ընկերություն էր ստեղծել ու զբաղվում էր հիմնականում խոշոր ու մեծ ընկերությունների աուդիտով, որոնցից մեկն էլ բոլորին քաջ հայտնի Նաիրիտ գործարանն էր: Թե ինչ եղավ Նաիրիտի ճակատագիրը՝ բոլորին էլ քաջ հայտնի է, սակայն հետաքրքիրն այստեղ ուրիշ հանգամանքն է: Պարզվում է, որ հերթական խոշոր ընկերությունում աուդիտ իրականացնելուց և իրենց սև գործն անելուց հետո Դավիթ Անանյանն ու իր գործընկերը որպես կանոն փակել են իրենց աուդիտորական ընկերությունն ու ստեղծել նորը: Եվ այդպես շարունակ։

Գրեթե յուրաքանչյուր խոշոր ընկերությունում անցկացրած աուդիտից հետո փակվել ու հետագայում բացվել է նոր աուդիտորական ընկերություն: Կարծում եմ ոլորտից քիչ թե շատ հասկացող մարդկանց համար շատ երևակայություն պետք չէ հասկանալու համար թե իրականում ինչ գործունեություն են ծավալել Անանյանն ու իր ընկերը: Սակայն սա էլ դեռ ամենը չէ:

Հերթական ընկերության հիմնումից ու փակումից հետո Անանյանի ընկեր Գրիգոր Գալստյանը մեկնում է Եվրոպա, սակայն ընկերոջ ՊԵԿ նախագահ նշանակումից հետո հապշտապ ամուսնալուծվում է և վերադառնում Հայաստան: Դավիթ Անանյանի թեթև ձեռքով Գալստյանը նշանակվում է ոչ ավել ոչ պակաս ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետի պաշտոնում:

2018-ի դեկտեմբերին պետական պաշտոնի համար անցկացվող քննությանը 100-ից հնարավոր անցողիկ 80-ից միայն 60 միավոր է հավաքում, այսինքն չի բավարարում անգամ անցողիկ նվազագույն շեմը, սակայն մինչ օրս շարունակում է զբաղեցնել բաժնի պետի պաշտոնը: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:

Ի դեպ հետաքրքիր զուգադիպությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծված կոշտ գործելաոճով է հանդես եկել ՊԵԿ Նորագավիթի մաքսակետ կատարած այցի շրջանակներում: Դավիթ Անանյանի ուղեկցությամբ կատարած այցի շրջանակներում՝ վարչապետը բազմաթիվ նկատողություններ է արել ՊԵԿ աշխատակիցներին, նրանցից ոմանց ազատել աշխատանքից, կոշտ քննադատության ենթարկել ՊԵԿ աշխատակիցներին: Միգուցե վարչապետի այս վերաբերմունքը բացատրվում է այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տեղյակ է, թե ինչ սկզբունքով են աշխատանքի ընդունվում ՊԵԿ աշխատակիցները, մասնավորապես Դավիթ Անանյանի թեթև ձեռքով ու ծանոթ-բարեկամ սկզբունքով:

Արդյո՞ք սա վերջին նախազգուշացումն էր Դավիթ Անանյանին, քանի որ նրա հավանական պաշտոնանկության մասին խոսակցությունները տևական ժամանակ շարունակում են մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Ի դեպ վերջնականապես կողմնորոշվելու համար վարչապետը կարող է հանձնարարել, որպեսզի պատկան մարմիններն ուսումնասիրեն 2018-ի դեկտեմբերին Գրիգոր Գալստյանի պետական պաշտոնի անցնելու համար հանձնած քննության արդյունքները: Կարծում ենք պատկերը առավել քան ակնհայտ կլինի:

Անի Սահակյան