Չենինգ Տատումն ու Ջեսի Ջեյը հանդիպում են
Ամերիկացի դերասան Չենինգ Տատումը և երգչուհի Ջեսի Ջեյը այլևս չեն թաքցնում, որ հանդիպում են: Օրերս պապարացիները զույգին նկատել են ռեստորաններից մեկում, նրանք ուրախ զրուցել են, գրկախառնվել ու համբուրվել:
Ավելի ուշ երգչուհի Ջեսի Ջեյը Instagram-ում լուսանկար է հրապարակել Չենինգ Տատումի հետ: Զույգը պաշտոնապես հայտարարեց, որ հանդիպում են այն բանից հետո, երբ Տատումը նոր ընկերուհու ծննդյան օրվա առթիվ Instagram-ում հետևյալ գրառումն էր կատարել.
«Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ, դու հենց այս օրն աշխարհ եկար և այն լցրեցիր լույսով: Դու այնքան յուրահատուկ ես, շնորհավոր փոքրիկս»: