Ղազախստանում ամռանը կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, ով այդ պաշտոնը ստանձնեց այն բանից հետո, երբ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց, հայտարարել է վաղաժամ նախագահական ընտրությունների մասին:
Ընտրությունները տեղի կունենան երկու ամսից՝ հունիսի 9-ին: Նա ասել է, որ այդ հարցի շուրջ խորհրդակցել է նախկին նախագահ Նազարբաևի հետ և եկել այն եզրահանգման, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել:
Նախապես հայտարարվել էր, որ Տոկաևը Ղազախստանի նախագահի պաշտոնում կմնա մինչ 2020 թվականը, որից հետո կանցկացվի նախագահական ընտրություններ, սակայն գործող նախագահը որոշել է չսպասել այդքան և արտահերթ ընտրություններ անցկացնել: