Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում
60-ամյա Մադոննան ելույթ կունենա ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկում՝ «Եվրատեսիլ»-ում: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Մադոննան ելույթ կունենա մրցույթի եզրափակիչ փուլում և հանդես կգա 2 կատարումով: Երգերից մեկը կլինի ամբողջովին նոր, որը ծանոթ չի լինի հանրությանը: Նա իր հետ կբերի 65 հոգանոց թիմ, որոնց մեծ մասը կլինեն պարուհիներ:
Մադոննային հրավիրելու համար կծախսվի ավելի քան 1,3 միլիոն դոլար:
Հավելենք, որ այս տարվա «Եվրատեսիլ»-ը կկայանա Իսրայելում: Վերջին անգամ Մադոննան Իսրայելում ելույթ է ունեցել 2012 թվականին: