Հայտնի է, թե ում կարող է գնել Մադրիդի «Ռեալ»-ը, եթե ձախողվի Կիլիան Մբապեի տրանսֆերը
Իսպանական սպորտային պարբերականներն ու Մադրիդի «Ռեալ»-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ շատ հնարավոր է, որ ամռանը չկայանա Կիլիան Մբապեի տեղափոխությունը դեպի Մադրիդ, քանի որ ֆրանսիական ակումբն այդ տրանսֆերի համար ցանկանում է պոկել շատ մեծ գումար, իսկ Զիդանը չի ցանկանում ամբողջ գումարը ծախսել այդ տրանսֆերի վրա:
Եվ ահա խոսվում է այն մասին, որ Մբապեի տրանսֆերի ձախողման դեպքում իսպանական ակումբը կփորձի գնել «Լիվերպուլ»-ի առաջատար Սադիո Մանեին:
Սակայն տեսականորեն այդ տրանսֆերը գնելը կլինի բարդ, քանի որ Յուրգեն Կլոպը չի թողնի, որպեսզի Մանեն հեռանա անգլիական ակումբից: