Մաուրո Իկարդիին գնելու ևս մեկ թեկնածու ավելացավ Իսպանիայում
Մադրիդի «Ատլետիկո»-ն ցանկանում է գնել իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին:
Ըստ կայքերի՝ Իկարդիին անձամբ ցանկանում է գնել Դիեգո Սիմեոնեն, ով արդեն հիմա տեսնում է Անտուան Գրիզմանին ու Դիեգո Կոստային կորցնելու վտանգը:
Ընդգծենք, որ Իկարդիին ցանկանում են գնել նաև Մադրիդի «Ռեալ»-ն ու Լոնդոնի «Չելսի»-ն: Այս պահի դրությամբ, սակայն, դեռ հստակ ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե ի՞նչ ապագա է իր համար պլանավորել արգենտինացի հարձակվողը: