Պարոն Օսիպյան, էս ի՞նչ պատմություն ա. Փաշինյանը զանգեց ոստիկանապետին (տեսանյութ)
«Ամբողջ Հանրապետությունում պետհամարանիշ գոյություն չունի, համարանիշ չեն տալիս․ ասում են՝ ժեշտ չկա»։ Այդ մասին քաղաքացին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ նա շրջայց էր կատարում Նորագավիթի մաքսակետում։
Փաշինյանը զարմացավ, թե ինչպես կարող է «ժեշտ չլիներ»։ Ու քանի որ դա ոստիկանության խնդիրն է, ուստի Փաշինյանն անմիջապես կապ հաստատեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ հասկանալու, թե ինչու պետհամարանիշներ չեն տրամադրում։
Վերջինս հայտնեց, որ թիթեղներն արդեն դուրս են եկել Փոթիից։ Նա նաև նշեց, որ չեն կանխատեսել նման մեծ քանակով մեքենաների ներկրում։
Օսիպյանը նկատեց, որ կանխատեսել են որոշակի մեծ քանակություն, բայց դրանից էլ ավելի շատ է եղել ներկրումը։
Մանրամասները՝ տեսանյութում