«Պետք է ընտրել գնալ դեպի Եվրոպա, թե՞ Ռուսաստան» Պորոշենկո
Ուկրաինայի նախագահի երկրորդ թեկնածու և գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն տեսաուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել է իր օգտին, և նրանց, ովքեր քվեարկել են այլ թեկնածուների օգտին:
Նա ասել է, որ այսօր Ուկրաինային ուժեղ առաջնորդ է պետք և ոչ թե թուլամորթ մեկը: Հակառակ դեպքում, Պորոշենկոյի խոսքերով՝ «Ուկրաինան հետ կգլորվի Ռուսական կայսրության գիրկը»:
«Այդ իսկ պատճառով, ապրիլի 21-ին ուկրաինացիները պետք է ընտրեն գնալ դեպի Եվրոպա, թե՝ դեպի Ռուսաստան»-ասել է Պորոշենկոն: Հիշեցնենք, որ առաջին փուլում Պորոշենկոն ստացել էր ընտրողների ձայների 15.95%-ը, իսկ նրա մրցակից Վլադիմիր Զելենսկին՝ 30.24%-ը: