Զելենսկին խոստացել է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահի աթոռին հավակնող Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նախագահ դառնալեւց հետո Դոնբասի հարցով բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զելենսկին հավելել է, որ այդ ուղղությամբ կանի ամեն, ինչ, որպեսզի հարցը շուտափույթ լուծում ստանա: Նրա խոսքերով՝ «այլևս կրակոցներ չհնչեն ու զոհեր չլինեն»:
«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի բանակցությունները ձգձվեն, քանի որ ամեն առավոտ մենք արթնանում ենք՝ նոր զոհերի մասին լուրերի սպասելով»-ասել է Զելենսկին: Հիշեցնենք, որ 2014 թվականին Դոնբասն ու Լուգանսկը դուրս եկան Ուկրաինայի կազմից, որից հետո Ուկրաինական բանակի ու ինքնահռչակ պետությունների միջև ռազմական կոնֆլիկտ առաջացավ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկու կողմերի բախումներից շուրջ 10 հազար մարդ է զոհվել: Չնայած հրադադարի կնքնմանը, պարբերաբար հրադադարի խախտումներ են գրանցվում: