Բողոքի ակցիա դատարանի առջև. «Սպայկա»-ի աշխատակիցները սպառնում են անհնազանդության ակցիաներ՝ ամբողջ Հայաստանով
Այն երազանքը, որ ունենք 1 տարի առաջա, բացարձակապես զրոյացվեց: Այս մասին հայտարարեցին «Սպայկա» ընկերության աշխատակիցները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առջև: Նրանք պահանջում են ազատ արձակել «Սպայկա» ընկերության կալանավորված տնօրեն Դավիթ Ղազարյանին:
«Մենք չենք հեռանա այնքան ժամանակ մինչև չազատեն մեր տնօրենի: Սա արժավ է բիզնեսի դեմ: Մենք ոտքի կհանենք բոլոր մեր գործընկերներին ու, եթե արդարությունը չվերականգնվի՝ խոստանում ենք ամբողջ Հայաստանով անհնազանդության ցույցեր իրականացնել»,-ասացին ցուցարարները:
Նրանք պահանջում են, որ դատարան ներկայանա վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը, ով իրեն դեռ մեկ տարի առաջ այլ բան էր խոստանում, իսկ այսօր անգործ է թողել:
Հիշեցնենք, որ Ղազարյանը կալանավորվել է և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար»։