«Սիմպսոններ» մուլտսերիալի հեռարձակումը կդադարեցվի՞
Հայտնի «Սիմպսոններy» մուլտսերիալը հնարավոր է` 30 տարի հեռարձակվելուց հետո այլևս եթեր դուրս չգա: Այս մասին ասել է մուլտֆիլմի հերոսների ձայնով խոսող դերասաններից մեկը: Յարդլի Սմիթի խոսքերով (վերջինիս ձայնով խոսում է Լիզա Սիմփսոնը), դրա պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Walt Disney և 21 st Century Fox ընկերությունները միավորվել են:
21 st Century Fox ընկերությունն էլ զբաղվում է «Սիմփսոնները» մուլտֆիլմի հեռարձակմամբ: Չնայած ավելի վաղ հայտնվել է, որ մուլտֆիլմի հեռարձակումը երկարացվել է մինչև 2021 թվականը, սակայն մտավախություն կա, որ նոր տնօրինությունը կդադարեցնի մուլտֆիլմի հեռարձակումը:
Հիշեցնենք, որ «Սիմփսոնները» մուլտսերիալը հեռարձակվում է 1987 թվականից ի վեր և համարվում է ամենաերկար մուլտսերիալը պատմության մեջ։