Boeing ընկերությունը կկրճատի 737 МАХ ինքնաթիռների արտադրությունը
Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես կրճատում է 737 МАХ ինքնաթիռների արտադրությունը: Արտադրությունը ամսական 52 ինքնաթիռից կկրճատվի մինչ 42 ինքնաթիռ ամեն ամիս:
Ընկերության տնօրեն Դենիս Մյուլենբուրգի խոսքերով այդ ընթացքում կվերազինվի 737 МАХ ինքնաթիռի ծրագիրը: Բացի այդ ընկերությունը կենտրոնացել է օդաչուների վերապատրաստման վրա, ինչի կարիքն ավելի էր զգացվել այն բանից հետո, երբ մարտի 10-ին Եթովպիայում վթարի ենթարկվեց 737 МАХ ինքնաթիռը:
Ավելի վաղ՝ մոտ մեկ ու կես տարի առաջ նման վթար էր տեղի ունեցել Ինդոնեզիայում: Վթարից հետո բազմաթիվ երկրներ դադարեցրեցին չվերթներ իրականացնել 737 МАХ ինքնաթիռով, մինչ կավարտվի քննությունը և պարզ կդառնա, թե որն էր Եթովպիայում տեղի ունեցած ավիաաղետի պատճառը: