Մադրիդի «Ռեալ»-ի 5 ֆուտբոլիստներ, ովքեր ամռանը հնարավոր է՝ լքեն ակումբը
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարները ու մարզչական շտաբը որոշել են ամռանը վաճառել թիմի մի քանի ֆուտբոլիստների։
Ըստ կայքերի՝ թիմը վաճառքի կհանի Գարեթ Բեյլին, Տոնի Կրոսին, Իսկոյին, Մարսելոյին և Կեյլոր Նավասին։
Ընդգծենք, որ արդեն երեկ մամուլում հայտնվեցին լուրեր այն մասին, որ մյուս մրցաշրջանում թիմի դարպասապահը կլինի Տիբո Կուրտուան, և այդ դեպքում Նավասը միանշանակ կլքի ակումբը։