Էդեն Ազարի «Ռեալ» տեղափոխությունը մոտենում է իր հանգուցալուծմանը
Ինչպես տեղեկանում ենք իսպանական հեղինակավոր սպորտային պարբերականներից, Լոնդոնի «Չելսիի» առաջատար Էդեն Ազարի տեղափոխությունը «Մադրիդի Ռեալ» կամաց–կամաց դառնում է հավանական։
Ըստ կայքերի կողմերն արդեն հասել են համաձայնության և առաջիկայում Ազարը կմեկնի Մադրիդ, որտեղ էլ կլուծի իր բնակարանի հարցերը։
Ընդգծենք, որ արդեն երեք տարի է, որ սպորտային մամուլը գրում է այս տրանսվերի մասին։