Ամռանը «Ինտերը» կունենա նոր գլխավոր մարզիչ
Ինչպես տեղեկանում ենք իտալական հեղինակավոր սպորտային կայքերից, միլանյան «Ինտերը» ամռանը կունենա նոր գլխավոր մարզիչ։
Ըստ կայքերի թիմն արդեն համաձայնության է հասել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի հետ և ամռանը նա կստանձնի միլանյան թիմի ղեկը։
Ընդգծենք, որ վերջին ամիսների անհաջողությունից հետո թիմի ղեկավարները որոշեցին փոխել մարզչին։