«Ժամանակ». ՊԵԿ կանայք ավտոբուսների մեջ բերանբացություն են արել պարգևավճարների մասին
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումներով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգևավճարներ են ստանում, այլև ամեն երեկո պետության հաշվին աշխատանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխատակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատակիցներին:
Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքենաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխություն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժողովի ժամանակ ՊԵԿ աշխատակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգևավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավտոբուսները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։