Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: