Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
Մամուլ

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանն անցել է կարմիր գիծը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսպես կոչված ֆեյքնյուզի՝ կեղծ լրատվության ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդրին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։

«Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ դիմելով Արթուր Վանեցյանին՝ ավելացրել․ «Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն արդեն իսկ բուռն արձագանքի է արժանացել սոցիալական ցանցերում, գրեթե բոլորը համակարծիք են, որ այն, ինչ ԱԱԾ պետին հանձնարարել է վարչապետը, անթույլատրելի է, անթույլատրելի է ուժային կառույցներին, հատկապես ու առավել եւս ԱԱԾ-ին այդ գործին մասնակից դարձնելը։

Կեղծ լրատվության՝ ֆեյքնյուզի ու տեղեկատվական մանիպուլյացիաների խնդիրն իրականում համաշխարհային նշանակության խնդիր է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ու հատկապես սոցիալական ցանցերի զարգացումը բերել է նրան, որ գումարներ ծախսելով հնարավոր է ապատեղեկացնել-ապակողմնորոշել հանրությանը, ազդել հանրային կարծիքի վրա ու մանիպուլացնել հասարակությանը։ Այս խնդրի լուծումը դեռ գտնված չէ։

Գտնված չէ հատկապես զարգացած ժողովրդավարական երկրներում, որոնցում խոսքի ազատությունը համարվում է գերագույն ու անառարկելի արժեք։ Համեմատաբար այլ է իրավիճակը ավտորիտար պետություններում, այդ թվում, օրինակ, Ռուսաստանում, որտեղ փորձում են կեղծ տեղեկատվության ու մանիպուլյացիաների դեմ պայքարել ռեպրեսիվ մեթոդներով՝ ընդունելի համարելով պետական տարբեր կառույցների միջամտությունը տեղեկատվական դաշտում ու սոցիալական ցանցերում։ Տակավին վերջերս Ռուսաստանում ընդունվեց այդ խնդիրը կանոնակարգող օրենքների հերթական խմբաքանակը։

Կեղծ տեղեկատվության, մանիպուլյացիաների խնդիրը, այո, առկա է նաեւ Հայաստանում։ Ակնհայտ է, որ այդ հնարավորությունից օգտվում են իշխանության ընդդիմախոսները, առաջին հերթին՝ նախկին համակարգի ներկայացուցիչները։ Ակնհայտ է նաեւ, որ այդ նպատակով նրանք ծախսում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Այսինքն՝ խնդրի ձեւակերպման իմաստով Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է։

Սակայն արդյո՞ք արդարացված է այս խնդրի լուծումը ԱԱԾ-ին վերապահելու նրա մոտեցումը։ Միանշանակ ոչ։ Որովհետեւ մի կողմից դժվար է պատկերացնել, թե ինչ մեթոդներով է ԱԱԾ-ն պայքարելու կեղծ լրատվության ու մանիպուլյացիաների դեմ, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե ԱԱԾ-ն, պայմանականորեն ասած, մտավ սոցիալական ցանցեր, դա ոչ մի լավ հետեւանք չի ունենալու։ Այս հարցում շատ, չափազանց մեծ է կամայականությունների հնարավորությունը, եւ ԱԱԾ-ն կամ որեւէ այլ կառույց հեշտությամբ կարող են թացը խառնել չորին։

Եվ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դա չպետք է վտանգի խոսքի ազատությանը, ակնհայտ է, որ ԱԱԾ-ի ներքաշումը այս դաշտ միանշանակորեն վնասելու է խոսքի, արտահայտվելու ազատության, քանի որ այն պահից սկսած, երբ ԱԱԾ-ն որոշեց՝ որն է ճիշտ եւ որը սխալ տեղեկատվությունը, մամուլը եւ սոցիալական ցանցերը դառնալու են գրաքննության օբյեկտներ։

Դա անխուսափելի է, որքան էլ նպատակները լինեն ազնիվ ու անկեղծ։ Հետեւաբար, ԱԱԾ տնօրենին նման հանձնարարական տալով, Նիկոլ Փաշինյանը կամա, թե ակամա անցել է այն կարմիր գիծը, որը չանցնելու անհրաժեշտության մասին խոսել է իր ելույթում։ Պետք է հուսալ, որ հանրության կարծիքը այս հարցում կլինի որոշիչ եւ իշխանությունը հետ կկանգնի ուժային կառույցների միջոցով կեղծ տեղեկատվության ու մանիպուլյացիաների դեմ պայքարելու իր չափազանց վտանգավոր մտադրությունից։

Կրկնում ենք, այս խնդիրն առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում, եւ ինչպես ժողովրդավարական պետություններն են գտնվում այս խնդրի լուծման որոնումների մեջ, այդպես էլ Հայաստանը պետք է շարունակի փնտրել խնդրի կարգավորման արդյունավետ ու ամենակարեւորը՝ խոսքի ազատությանը մազաչափ իսկ չվտանգող լուծումներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում