Ամուսնալուծվել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆֆ Բեզոսը
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի տնօրեն Ջեֆֆ Բեզոսը ամուսնալուծվել է:
Ամուսնալուծությունից հետո նրա կինը՝ Մաքքենզի Բեզոսը ամուսնուն է զիջել
Amazon-ի արժեթղթերի 75%-ը և The Washington Post-ի ու Blue Origin-ի բաժնեմասը:
Այդ մասին հայտարարությունը ամուսինները տեղադրել են համացանցում և միմյանցից շնորհակալություն հայտնել գեղեցիկ ամուսնական կյանքի համար: Հիշեցնենք, որ մարտ ամսին Forbes ամսագրի հրապարակած տվյալներով Ջեֆֆ Բեզոսը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը:
Նրա կարողությունը կազմում էր 131 միլիարդ դոլար, սակայն հաշվի առնելով ամուսնալուծությունից հետո կորցրած գումարները, Բեզոսը հաջորդ տարի դժվար թե գլխավորի ամենահարուստ մարդկանց ցանկը: Ամուսինները համատեղ ապրել են 25 տարի, նրանք չորս երեխա ունեն: