Ի՞նչ տարօրինակ ծախս է արել Զիմբաբվեի ղեկավարությունը, որ վրդովվեցրել է ժողովրդին
Զիմբաբվեում, որը համարվում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, հետաքրքիր տարբերակ են գտել, բյուջեի փողերն անիմաստ վատնելու համար:
Երկրի ղեկավարությունը դատավորների համար 64 կեղծամ է պատվիրել՝ հատուկ ձեռքի աշխատանք, որը պետությանն արժեցել է 166 հազար ԱՄՆ դոլար: Կեղծամները պատվիրվել են Մեծ Բրիտանիայում գործող էլիտար խանութներից մեկում: Կեղծամներն ամբողջությամբ ձիու մազերից են պատրաստված, յուրաքանչյուր կեղծամը պատրաստելու համար հարկավոր է շուրջ երկու շաբաթ:
Տեղացիներին խիստ վրդովվեցրել է այս փաստը, քանի որ երկիրն արդեն տասնյակ տարիներ է տնտեսական ճգնաժամի մեջ է, ամենուր պարենի ու սննդի դեֆիցիտ է, իսկ ղեկավարությունը նման ճոխություն է իրեն թույլ տալիս: