Պորոշենկոն և Զիելինսկին անալիզներ են հանձնել դեբատից առաջ
Այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Պյոտոր Պորոշենկոն և շոումեն Վլադիմիր Զելենսկին անալիզներ են հանձնել՝ ստուգելու արյան մեջ ալկոհոլի և թմրանյութերի առկայությունը:
Դա Զելենսկու պարտադիր պայմաններից մեկն է եղել, ով ավելի վաղ Պորոշենկոյին հրավիրել է դեբատի՝ «Օլիմպիական» ստադիոնում: Զելենսկին տեսաուղերձով դիմել էր Պորոշենկոյին՝ ասելով, թե շատ ուրախ է, որ Պորոշենկոն համաձայնվել է մասնակցել դեբատին, Զելենսկին նաև առաջարկել է Յուլիա Տիմոշենկոյին, որպես անկախ հաղորդավար հրավիրել դեբատին:
Տիմոշենկոն արդեն խոստացել է, որ կմտածի առաջարկի շուրջ: