Նորատուսի դպրոցի սանհանգույցը թիթեղյա «բուդկաներն» են. Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է
ԱԺ «Բարգահավճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ ապրիլի 5-ին, այցելել է Գեղարքունիքի մարզ: Նա եղել է նաև Նորատուսում և այցելել դպրոց, որն անմիխիթար վիճակում է: Պատգամավորն իր մտահոգությունն է հայտնել խնդրի առնչությամբ: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
21-րդ դար։ 2019 թվական
«Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոց։ 21-րդ դար։ ։ Դպրոցից դուրս երկու թիթեղյա կրպակ ծառայում է որպես սանհանգույց։ Թիթեղյա «բուդկաների» խափանման դեպքում, ինչը հաճախ է պատահում, աշակերտները եւ ուսուցիչները թակում են դիմացի հարեւանների տները։ Նորից հիշեցնեմ՝21-րդ դար։ Հույս ունեմ, որ հեղափոխական մարզպետարանը ահազանգիս կարձագանքի»։