Իլոն Մասկը կորցրել է 1,1 միլիարդ դոլար
SpaceX-ի տնօրեն Իլոն Մասկը 1.1 միլիարդ դոլար է կորցրել նյույորքյան ֆոնդային բորսայի բացման առաջին մի քանի րոպեում: Պատճառն այն է, որ Tesla-ի արժեթղթերն արժեզրկվել են 11%-ով:
Նման անկման պատճառը Tesla-ի ամենամյա հաշվետվությունն է, որից պարզ է դարձել, որ կտրուկ կրճատվել են էլեկտրոմոբիլների պատվերները: Այսպիսով Տեսլայի կարողությունն այս պահին 22.3 միլիարդ դոլար է դարձել:
Ինքը Մասկը սրա վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չի արել: Չնայած հսկայական կորստին, Իլոն Մասկը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց ցանկում: