Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համար

Ի՞նչ օգուտ կարող է քաղել Հայաստանը՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումից

ՆԱՏՕ-ի 70-ամյակի տոնական տրամադրությունները դաշինքում խամրել են թուրք-ամերիկյան հարաբերությունների հերթական սրմամբ։ Արդեն երկու տարի է Վաշինգտոնը համոզում է Անկարային հրաժարվել ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերումից ու փոխարենն առաջարկում իր «Պատրիոտները»։

Էրդողանն էլ չի համաձայնում։ Ռուսական կողմի հետ շատ ձեռնտու պայմաններով միլիարդավոր դոլարների հասնող ռազմական մատակարարման գործարք է կնքել, ընդ որում շատ ավելի ձեռնտու պայմաններով, քան Միացյալ Նահանգներն է առաջարկում։

Գործարքն Անկարայի համար հեռանկարային է նրանով, որ հետագայում կարելի է նույն համակարգերի ռուս-թուրքական համատեղ արտադրություն կազմակերպել Թուրքիայում, իսկ մատակարարման գումարի մի մասն էլ ռուսները վարկով են տվել։ Վաշինգտոնը հիշեցնում է՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և ՆԱՏՕ-ի անդամ պետություննները պարտավոր են դաշինքի ներսում լուծել ռազմական մատակարարումների խնդիրը։ Էրդողանն անդրդվելի է։ Չի անցնում նաև այն թեզը, որ ռուսական զինատեսակը ՆԱՏՕ-ի տարածքում աշխատելու խնդիր կստեղծի ողջ դաշինքի ռազմական տեխնիկայի ու զինատեսակների համար։ Ի պատասխան, Անկարան հայտարարում է, որ ռուսական համակարգերը տեղակայվելու են Անկարային շատ մոտ, կարելի է ասել՝ Էրդողանի քթի տակ։

Ումից և ինչից է վախենում Էրդողանը, որ ռուսական սպառազինություններով է փորձում ապահովել իր անվտանգությունը, դժվար է ասել։ Բայց ամեն դեպքում երեք տարի առաջ տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո շատ բան է փոխվել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Եվ ահա ՆԱՏՕ-ի 70-ամյակի հանդիսավոր օրով ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացնում՝ կամ ռուսական սպառազինությունները կամ ՆԱՏՕ-ի դաշնակցությունը։ Ըստ էության փակուղային վիճակ է, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ Թուրքիան էլ հակադարձում է՝ կամ դաշնակցությունը Թուրքիայի հետ, կամ սիրիացի քրդերի աջակցությունը, որոնց Անկարայում համարում են Քրդական բանվորական կուսակցության սիրիական թևը, իսկ ՔԲԿ-ն ինչպես հայտնի է արգելված կուսակցություն է Թուրքիայում։ Իհարկե երկու կողմերն էլ և կորցնելիք ունեն և շահելիք։ Առճակատման խորացումը կարող է բերել նրան, որ Անկարան պարզապես կարող է իր դռները փակել դաշինքի առաջ։ Ի վերջո այսօրվա Թուրքիան 20-րդ դարի կեսերի հետամնաց Թուրքիան չէ ու միայն Ինջիրլիքի բազան լուրջ խաղաքարտ է Անկարայի համար։

Ինչ է սա նշանակում։ Այն, որ սերտանալու են Անկարա Մոսկվա հարաբերությունները՝ Հայաստանի համար մի կողմից լավ չէ. Անկարա-Մոսկվա հարաբերությունների սերտացումը կարող է հավելյալ ճնշման առիթ դառնալ Երևանի վրա՝ Մոսկվայի կողմից, ասենք այն դեպքում, երբ Անկարան ցանկանա հարաբերությունները սերտացնել Ռուսաստանի ստեղծած ռեգիոնալ ինտեգրացիոն կառույցների հետ, ու Երևանը փորձի ընդդիմանալ: Սակայն մյուս կողմից էլ, եթե ամերիկահայ կառույցները ճիշտ աշխատեն, այս հակասությունները կարող են օգուտ տալ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման լոբբինգի առումով։

NEWSPRESS.am