Լսի՛ր, վայ պատգամավոր, խորհուրդ կտամ քեզ զգուշանալ իմ ու իմ կայքի հետ շփվելիս
Մի ինչ-որ իմքայլական նորաթուխ պատգամավոր, ում անուն ազգանունն ասելիս ոչ ոք առաջին փորձից չի հասկանա՝ ում մասին է խոսքը, փորձել է անվանարկել իմ կողմից ղեկավարվող NEWSPRESS.am լրատվական կայքը:
Այս մարդը, ով «գարշոկից» հետո պատգամավորական աթոռն է զբաղեցնում, իր ընկեր-հովանավորյալ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ ապրիլի 3-ին մոմավառություն էր կազմակերպել ու երկու կաթիլ անձրևից վախվորած, դողդողալով՝ նախապես դրսում կազմակերպած մոմավառությունը տեղափոխել էին Նժդեհի հրապարակում գտնվող «Մետրո» թատրոնի շենք, այդպիսով իրենց անձը առավել կարևորելով՝ անարգել զոհված տղաների հիշատակը: Ալարել էին կամ անգամ չէին գիտակցել, որ կարելի է մոմավառությունը տեղափոխել ոչ թե հարևանությամբ գտնվող թատրոնի շենք, այլ Եռաբլուր կամ որևէ եկեղեցի: Իսկ դա հնարավոր էր ֆայմել միայն Եռաբլուրի արժեքն իմանալու դեպքում:
Դե, ո՞նց կլինի, իր քաղաքական պապաների կնանիք զոնտիկ բռնող են պահում, իրենք հետ մնան ու անձևրի տակ մոմավառություն կազմակերպե՞ն: Նման մտածելակերպ ունեցող այս վայ պատգամավորին ուզում եմ ասել, որ եթե ինքն էլ ծառայած լիներ բանակում՝ գոնե մի քիչ կկոփվեր և կհասկանար զինվորի բարձր արժեքը, ու այսօր կգիտակցեր նրանց հերոսությունն ու նրանց համեմատ իր ճղճիմ լինելն ու իր վերաբերմունքի անպարկեշտ լինելը:
Պատերազմող երկրում սահմանին կանգնած զինվորի արժեքը չհասկացող մարդը բարոյական իրավունք չունի բարձր պաշտոն զբաղեցնել, քանի որ այդպես էլ չի գիտակցելու արյունով պահված հողի կարևորությունը:
Լսի՛ր, վա՛յ պատգամավոր, եթե նոր-նոր դուրս ես եկել մարդամեջ, նոր-նոր սկսել են քո մասին մարդիկ իմանալ, ապա խորհուրդ կտամ քեզ զգուշանալ իմ ու իմ կայքի հետ շփվելիս: Չմտածես, թե գործ ունես թիմիդ ներսում գտնվող բազմաթիվ անմեղսունակներից մեկի հետ: Չափերիդ մեջ մնա և զբաղվիր հայրենանվեր գործով, ոչ թե թիթեռ նկարիր:
Հույս ունեմ՝ սա կկարդան նաև «Պրիմա Գոլդ»-ի տերերը, որոնց փողերով, ըստ շրջանառվող լուրերի, դարձար պատգամավոր ու մի լավ քեֆ քաշեցիր «Արմենիա դե Լյուքս»-ում:
Հա, ի դեպ՝ «Պրիմա Գոլդ»-ի Մհերին ու «Դավիդով»-ի տերերին՝ ջերմ բարևներ:
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն՝
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան