Ինչո՞ւ ենք ասֆալտը սիրում, որովհետև ասֆալտը՝ էդ ասֆալտ ա, խանդաղատանքով է պետք արտասանել․ Փաշինյան (տեսանյութ)
Պարտադիր չէ՝ ասֆալտով լինի, տարբեր տեխնոլոգիաներ կան։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի միջհամայնքային ճանապարհների խնդրին։
Նա նկատեց, որ կարելի է ժամանակավորապես լուծել ամենաառաջնային խնդիրներ ունեցող ճանապարհները ու հետո մտածել դրանց հիմնանորոգման մասին։
«Ինչո՞ւ ենք կենտրոնանում ասֆալտի վրա, ինչո՞ւ ենք ասֆալտը մենք սիրում, որովհետև ասֆալտը, ասֆալտը էդ ասֆալտ ա (ծիծաղում է), էդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել, էդ ասֆալտը դա էն ասֆալտը չի»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյությում