Մահացել է «Միմինո» ֆիլմի ռեժիսորը
Այսօր՝ ապրիլի 4-ին, 89 տարեկան հասակում մահացել է հայտնի ռեժիսոր Գեորգի Դանելիան։ Այդ մասին հատնում է TACC-ը։
Նա ծնվել է 1930 թվականին, օգոստոսի 25-ին՝ Թբիլիսիում։ 1931 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա։
Գեորգի Դանելիաին մեծ ճանաչում բերեց 1963 թվականին նկարահանված «Ես քայլում եմ Մոսկվայով» կատակերգությունը։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են «Աֆոնա»-ն՝ նկարահանված1975-ին, «Միմինո»-ն՝ նկարահանված1977-ին, «Աշնանային մարաթոն» (1979), «Կին-դազա-դզա»: (1986), «Նաստյա» (1993):
Երեք անգամ դարձել է «Նիկա» կինոմրցանակակիր (1991, 2008, 2014)։