«Մոռացա ասեմ՝ թու-թու-թու»․ Ցոլակյանի դիտարկմամբ՝ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է (տեսանյութ)
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ներկայացնելով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներն ու անելիքները՝ նա ասաց, որ նախատեսված ճրամբարները լցված կլինեն 80-90 տոկոսով։ Ասել է թե` 99 տոկոսով գյուղատնտեսության համար բարենպաստ տարի է լինելու։ «Վայ, մոռացա ասել՝ թու-թու-թու»,- ասաց Ցոլակյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհասկացավ․ «Ի՞նչ, լավ նորություններ կա՞ն էլի»,- հարցրեց նա Ցոլակյանին։
Վերջինս ծիծաղելով ասաց․ «Չէ՛, չէ․ լավ-լավ նորություններն ասելուց հետո՝ ասում եմ թու-թու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում