Հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում. Մելիքյան
Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետը իրավապահներին հանձնարարեց պայքարել սոցիալական ցանցերում «մանիպուլյացիաների» դեմ։ Իսկ ո՞վ է ասում, որ «մանիպուլյացիաները» ապօրինի են։ Իսկ ի՞նչ է նշանակում «մանիպուլյացիան»։
Օրինակ՝ այս գրառումը «մանիպուլյացիա՞» է։ Իսկ «մանիպուլյացիաների» դեմ պայքարելու՝ Վարչապետի հանձնարարականը՞։ Օրինակ իմ կարծիքով՝ «մանիպուլյացիա» է Վարչապետի հրապարակային խոսքի ուղիղ 71%-ը։ Այս պնդումից հետո իմ գրառումը հատե՞ց «մանիպուլյացիայի» շեմը։
Ու հետո էլ զարմանում են, թե ինչու իրենց «ժողովրդավարությունը» դրսերում հոտնկայս ծափողջյունների չեն արժանացնում։ Գուցե հասկանու՞մ են ինչն ինչոց է։
[շեմը հատե՞ց]»: