Սևանի մակարդակը ջրառից առաջ կբարձրանա 45 սմ-ով (տեսանյութ)
«Սևանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, բայց դա նորմալ երևույթ է»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց նաև, որ Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս, ինչը զարմացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«45 սմ, հա՞, 45․ ճի՞շտ թիվ է․ երկու ամսվա մեջ 45 սանտիմե՞տր»,- հարցրեց վարչապետը զարմացրած:
Մանրամասները՝ տեսանյութում