Վլադիմիր Պուտինն ու Բենիամին Նեթանյահուն կքննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը
Այսօր Մոսկվայում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Վաղ առավոտյան, մինչ Մոսկվա ժամանելը, Նեթանյահուն զրուցել է լրագրողների հետ և ներկայացրել, թե ինչ են քննարկելու Ռուսաստանի նախագահի հետ:
«Մենք պատրաստվում ենք քննարկել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մեր երկրների զինված ուժերի համագործակցությունը Սիրիայում տեղի ունեցող գործողությունների շրջանակներում: Կան նաև Իսրայելի համար մի շարք կարևոր հարցեր, որոնք ևս կքննակենք Վլադիմիր Պուտինի հետ»:
Ավելի վաղ Պուտինն ու Նեթանյահուն հանդիպել էին փետրվարի 27-ին, որից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ համատեղ խմբեր կստեղծվեն, որոնք Սիրիան ահաբեկիչներից ազատելուց հետո, երկրում իրավիճակը կայունացնելու շուրջ աշխատանքներ կտանեն: