Նպաստներն ուշացնելու համար՝ մի շարք պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից (տեսանյութ)
Նպաստների ուշացումները տեխնիկական պատճառներ ունեն։ Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե երաշխավորվա՞ծ է արդյոք, որ հաջորդ ամիս չեն լինի ուշացումներ, Բոթոյանը պատասխանեց, որ ամեն ինչ կանեն դրա համար։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նկատեց, որ 2017-ին կառավարությունը որոշում է կայացրել, որով սահմանել է պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրության կիրառման կարգը։
«Անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին առաջին անգամ շրջաբերականով տեղեկացրել ենք մեր գործընկերներին ու խնդրել ենք, որ ապահովեն էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հազար օգտատերերից մոտ 3000-ինն է եղել վավեր»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը և տեղեկացրեց, որ մի անգամ էլ փետրվարի 2-ին են բոլոր օգտատերերին իրազեկել, որ այս ամենն ապահովեն մինչև մարտի 21-ը։
«Փաստորեն, էդ 10 000 մարդը պետական ծառայողներ են․ բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականները: Որ ասում ենք` պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ չէ, այդպես չէ: Հանձնարարում եմ հանել այն պաշտոնյաների ցուցակը՝ անուններով, ազգանուններով ու անձնագրի սերիաներով, թեկուզ մի քանի հազար մարդ լինի, ովքեր հանձնարականը չեն կատարել ու դրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։ Երբ առաջիկայում համակարգի օպտիմալացման խնդիր լուծենք, այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տեղերում»:
Մանրամասները՝ տեսանյութը