ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնումՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Վազող տողեր

Կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն. Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ապրիլի 3-ին Քննչական կոմիտեում մասնակցեցի ՄԻԵԴ-ի և Հայաստանի վճռաբեկ դատարանի 2007-2017 թվականների արտահայտած իրավական դիրքորոշումներով մեկնաբանվող իրավադրույթների վերաբերյալ ուղեցույցի շնորհանդեսին: Ուղեցույցի հեղինակները Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Կոստանյանը և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Անուշ Գասպարյանն էին:

Թեմայի շուրջ ելույթումս նշեցի, որ «անձի ազատության կանխավարկածն ապացուցման անհրաժեշտություն չունի» բանաձևը անձի կալանավորման հարցի քննարկման առանցքն է: Այն տարիներ շարունակ կայուն նախադեպային իրավունքի միջոցով ամրագրվել է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Բարձր դատարանների իրավաբանությունը անհրաժեշտ և բավարար նախադրյալներ է ստեղծել կալանավորման ինստիտուտի ողջամիտ ու հավասարակշռված կիրառության համար: Պրակտիկան, ցավոք, դեռևս հակառակ պատկերն ունի:

Ճիշտ է, Գլխավոր դատախազության կողմից հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2017թ-ի համեմատ արձանագրվել է խափանման միջոց կալանավորման կիրառման միջնորդությունների նվազում` մոտ 4.9%` այն դեպքում, երբ մեղադրյալների թիվը մոտ 9.7%-ով աճել է, որը փաստում է նաև Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը, սակայն անելիքներ դեռ կան:

Կարևորելով նման ուղեցույցերի մշակումն ու բարձր գնահատելով կատարված հսկայածավալ աշխատանքը՝ հույս հայտնեցի, որ այն կհամալրի քննիչների, դատախազների և դատավորների, ինչպես նաև՝ փաստաբանների, իրավապաշտպանների, լրագրողների մասնագիտական գրադարանը, ավելին՝ կծառայի իր նպատակին և ուղեցույց կդառնա կալանավորման հարցի քննարկման և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ:

Կալանավորումը պատժի տարրեր չի պարունակում. այն պատշաճ վարքագծի ապահովման միջոց է: Այնուամենայնիվ, իր կատարման խստությամբ կալանավորումը չի զիջում ազատությունից զրկելու ձևով կիրառվող պատժատեսակներին, ուստի, Արդարադատության նախարարությունը, կարևորելով կալանավորված անձանց երաշխավորված իրավունքների ապահովումը, հաջորդաբար իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ:

Մասնավորապես՝
• Երևանի 4 և մարզերի 3 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ:

• Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց տեսակցության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն, ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել:

• Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի քննարկման է ներկայացվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որի համաձայն՝ միայն մերձավոր ազգականների հետ համատեղ բնակվելու իրավունքով երկարատև տեսակցություն կտրամադրվի երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Նույն նախագծով սահմանվում է, որ երկարատև տեսակցություն կտրամադրվի նաև կալանավորված անձի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ կալանավորվածն ունի համատեղ երեխա: Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

• ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվելու է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան:

• Կալանավորված ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց իրավունքը:
Նշված բարեփոխումներից բացի՝ Արդարադատության նախարարությունը կարևորում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը, որում ամրագրված են կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման այլ միջոցներ: Խափանման արդյունավետ միջոցների թվում է նաև էլեկտրոնային հսկողության սարքավորումների կիրառումը:

Մեր բոլորի ջանքերը միտված են մի վերջնարդյունքի, որ կալանավորումը կիրառվի իսկապես բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ այլ միջոցներով ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Բազմիցս շեշտել ենք, բայց պետք է սկսենք կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ամրագրված պահանջն այն մասին, որ կալանքը պետք է լինի բացառություն և ոչ թե կանոն»: