«Ես հավատում եմ, որ մենք Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու կգտնենք». Դոնալդ Թրամփ
Պաշտոնական Վաշինգտոնը հույս ունի բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իյենսոն Ստոլտեմբերգի հետ հանդիպման ժամանակ:
Նրանք հանդիպել էին՝ քննարկելու Հյուսիսատլանտյան ալեանսի անվտանգության և հետագա համագործակցության հետ կապված հարցերը: Թրամփը, պատասխանելով լրագրողի հարցին, մասնավորապես ասել է. «Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը մեր երկրի համար սպառնալիք չի լինի: Մենք լավ հարաբերություններ կհաստատենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ: Ես հավատում եմ, որ մենք Ռուսաստանի հետ ընդհանուր լեզու կգտնենք»:
Թրամը հավելել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնել: