Փաշինյանը կադրային «ջարդ» է արել. պաշտոնից ազատվել է նաև Վանեցյանի մայրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 2-ին, աշխատանքից ազատել է մի քանի պաշտոնյաների:
Վարչապետի հրամանով Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի, Արթուր Սարգսյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, իսկ Մարգարիտ Ազարյանը՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:
Նշենք, որ Մարգարիտ Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է:
Համապատասխան որոշումները՝ ստորև.