Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (լուսանկար)
Այսօր` ապրիլի 2-ին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և մի խումբ ՀՀ-ականների ուղեկցությամբ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, պարզապես ծաղիկներին խոնարհեց զոհվածների շիրիմներին և հեռացավ: Միայն հեռանալու պահին, երբ լրագրողներից մեկն ասաց, թե տեսակետներ են հնչում, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
Իսկ հարցին, թե երբ է վերջապես խոսելու, նա դարձյալ արձագանքեց. «Երբ ժամանակը գա»:
Մեքենան նստելիս ՀՀ երրորդ նախագահը դիմելով բոլոր հավաքվածներին ասաց ցտեսություն ու հեռացավ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը իր և ՀՀԿ-ի անունից ծաղկեպսակ էր ուղարկել Եռաբլուր: