Ջո Բայդենը կանգնած է սկանդալի առաջ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենին մեղադրել են անվայելուչ պահվածք դրսևորելու մեջ: Այդ մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից:
Կոնգրեսմեններից մեկի նախկին օգնական Էմիլի Լապոսը պատմել է, որ 2009 թվականին Ջո Բայդենը քիթը քսել է իր քթին, որի պատճառով կինն իրեն անհարմար է զգացել:
Սեռական ենթատեքստ Բայդենի գործողություններում չի եղել:
«Բայդենը ձեռքով գլուխս մոտեցրեց իրեն ու իր քթով շոյեց իմ քիթը»,- պատմել է Էմիլի Լապոսը:
Նա նաև հավելել է, որ այդ պահին կարծել է, թե իրեն կհամբուրի Բայդենը, սակայն դա տեղի չի ունեցել:
Կինը նշել է, որ բողոք չի ներկայացրել, քանի որ ինքը «ոչ ոք էր» ի տարբերություն փոխնախագահի: