Վաղարշապատի քրեական հետախույզները բացահայտել են գողության և գողության փորձի 17 դեպք (տեսանյութ)
Խոշոր եղջերավոր անասունների, ընտանի թռչունների՝ հնդկահավերի, սագ, հավերի, ձիերի գողություններ են կատարվել Արմավիրի մարզում:
Դեռևս նախորդ հոկտեմբերից սկսած ոստիկանության Վաղարշապատի բաժնում անձնական ունեցվածքի գողության 10-ից ավելի ահազանգեր են հնչել: Միայն նոյեմբերին մուտք էին գործել երեք գոմ ու հափշտակել խոշոր եղջերավոր անասուններ, հարյուրից ավելի ընտանի թռչուն: Ընդ որում՝ նոյեմբերին գողացել էին նաև մի բնակչի 5 ձին՝ պատճառելով 8 մլն դրամի վնաս: Ձի էր հափշտակվել նաև փետրվարին: Անասնագողություններ եղել են նաև մյուս ամիսներին. դարձյալ խոշոր եղջերավորներ և ընտանիք թռչուններ:
Մարտի 13-ին էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել էին Էջմիածնի սուպերմարկետներից մեկի դուռն ու հափշտակել վճարային տերմինալը, իսկ մարտի 17-ին առևանգել էին Էջմիածնի բնակիչներից մեկի «Ժիգուլի» մակնիշի մեքենան: Արձանագրվել էին նաև գողության դեպքեր:
Բոլոր դեպքերով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը գերազանցում էր 13 մլն դրամը:
Օպերլիազոր Գևորգ Միքայլեյանը նշել է, որ գողությունների դեպքերը մանրամասն ուսումնասիրվել են, և պարզվել է, որ բոլոր գողությունները կատարել է նույն անձը:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում