Անգլիացի մասնագետներն «Արսենալ»-ին հորդորում են չվաճառել Հենրիխ Մխիթարյանին
Արդեն մի քանի օր է, ինչ անգլիական սպորտային պարբերականներն ակտիվորեն գրում են, որ ամռանը Հենրիխ Մխիթարյանը կվաճառվի։ Կա նաև նախնական տեղեկություն, թե որ ակումբը կարող է գնել Մխիթարյանին։
Այս ամենի հետ մեկտեղ, անգլիացի ֆուտբոլային վերլուծաբաններն իրենց հարցազրույցներում նշում են, որ պետք չէ վաճառել Մխիթարյանին, քանի որ նա թափ է հավաքում և գտնվում է լավ մարզավիճակում։
Մյուս կողմից էլ՝ մասնագետները նշում են, որ Մխիթարյանի վաճառքից գոյացած գումարով թիմը չի կարող գնել մեկ այլ ֆուտբոլիստի, ով կարող է ավելի լավը լինել, քան Մխիթարյանն է։