«Բարսելոնա»-ի աստղի համար կպայքարեն միանգամից 2 գրանդ ակումբներ
Ինչպես տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից, կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի համար կպայքարեն եվրոպական հեղինակավոր երկու գրանդ ակումբները` «Ինտեր»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Ըստ կայքերի՝ ամռանն այս երկու ակումբները կպայքարեն խորվաթ ֆուտբոլիստի համար։
Նշվում է նաև, որ ամենայն հավանականությամբ, Ռակիտիչը կցանկանա խաղալ Իտալիայում, քանի որ միլանյան ակումբում խաղում է իր հայրենակից Իվան Պերիշիչը։