Ողբերգական դեպք՝ Գավառում. 26-ամյա մայրն իր ոտքով մտել է հիվանդանոց, 10 րոպե անց նրա դին են հետ տվել. Shamshyan.com (ֆոտո)
Մարտի 30-ին Գավառի բժշկական կենտրոնում կասկածելի հանգամանքներում մահացել է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Հասմիկ Հարությունյանը: Նրա մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը
Հասմիկի հարազատները կայքի հետ զրույցում ասել են. «Մեր տան ծուխը մարեցին, 2 երեխաների մայրը, ով կյանքում առողջական խնդիրներ չէր ունեցել, խնամքին ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 9 ամսական։ Հերթական հղիությունը ընդհատելու նպատակով մարտի 30-ին իր ոտքով այցելել է Գավառի հիվանդանոց, որտեղ բուժքույրը, ով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է, ներարկում է կատարում՝ ասելով, որ ցավազրկող է։ Ներարկումից 5 րոպե անց Հասմիկի ինքնազգացողությունը վատանում է։
Նա բուժքրոջը հայտնում է, որ վատ է զգում իրեն ու 10 րոպեի ընթացքում Հասմիկը մահանում է։ Լրիվ անարխիա, լրիվ բարձիթողի վիճակ է Գավառի հիվանդանոցում տիրում։ Լսել էինք, որ նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, ու մեղավորները չեն պատժվել։ Մենք գիտենք, որ Հասմիկին հետ չենք բերի, սակայն պահանջում ենք, որպեսզի կատարվի օբյեկտիվ նախաքննություն ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատժվեն, որպեսզի ոչ մի ընտանիք էդ սև սուգը չզգա, ոնց որ մենք ենք հիմա զգում։ Մենք չենք վստահում Գավառի հիվանդանոցի բժիշկներին, դրա համար էլ Հասմիկի դին տեղափոխել ենք Երևան, որպեսզի այնտեղ դիահերձումը կատարվի։
Մեզ համար առեղծված է, թե ինչպես կարող է առողջ մարդը մտնի հիվանդանոց ու մի քանի րոպեից նրա դին դուրս բերեն։ Մեր հույսը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն են, որպեսզի չփորձեն ծածկադմփոց անեն։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի մահվան հանգամանքները իրական ձևի ի հայտ գան ո մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության»։
Մահացած 26-ամյա Հասմիկ Հարությունյանն է
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում