Կորել է աշխարհի ամենաթանկ՝ Լեոնարդո դա Վինչիիի «Աշխարհի փրկիչը» կտավը
Աբու Դաբիի նորաբաց թանգարանում դեռևս մի քանի ամիս առաջ էին հայտարարել, որ կցուցադրվի աշխարհի ամենաթանկարժեք կտավը՝ Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, սակայն թանգարանի աշխատակիցները New York Times պարբերականին հայտնել են, թե չգիտեն` որտեղ է գտնվում կտավը:
Կտավը Աբու Դաբիի «Լուվրի» թանգարանում պետք է ցուցադրվեր 2018 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ ցուցադրությունը հետաձգվում է: Թանգարանի աշխատակիցն անանուն հարցազրույց էր տվել New York Times պարբերականին, որում ասել էր, թե իրենք չգիտեն, թե որտեղ է կտավը, նույն հարցով պարբերականը դիմել էր Փարիզում գտնվող Լուվրի թանգարանին, որտեղից ևս պատասխանել էին, որ չգիտեն կտավի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ «Աշխարհի փրկիչը» կտավը Christie's աճուրդի ժամանակ վաճառվել էր ռեկորդային՝ 174 միլիոն դոլարով: