Լոս Անջելեսում սպանվել է ամերիկացի ռեփերը
Ամերիկացի ռեպեր Էրմիս Ասգեդոմը, ով առավել հայտնի է Nipsey Hussle
մականվամբ, Լոս Անջելեսում սպանվել է:
Ոստիկանության տվյալներով անծանոթ անձը կրակ է բացել ռեփերին պատկանող հագուստի խանութի ուղղությամբ: Երեք հոգի՝ այդ թվում և Nipsey Hussle-ը, վիրավորվել է:
Ռեփերն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Մարդասպանը հետախուզվում է:
Ոստիկանության տվյալներով՝ նա երիտասարդ սևամորթ տղամարդ է