Նազենի Հովհաննիսյանն ու Մարջան Ավետիսյանը՝ խոհանոցում (ֆոտո)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում խոհանոցային լուսանկար է հրապարակել դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ:
Հաղորդավարուհին գրել է, որ մեծագույն հաճույք է դերասանուհու հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը:
«Իմ սիրուն Մարջանը: Ծնվել ենք նույն 1982- ի նույն` հուլիսի 9-ին նա, 18- ին` ես... երբ խոսում է, թվում է թե ինքս ինձ հետ եմ խոսում: Գաղափարակից ընկերներ ենք` հազար տարվա: Մարջանը... մեր ժամանակների լավագույն դերասանուհիներից է: Պայծառ, հուզառատ, տարբեր, շատ փխրուն և անասելի կանացի:
Երբ 2008- ին խաղում էինք «Արա Գեղեցիկ ու Շամիրամ»-ը, ես կուլիսներից 2- րդ գործողության սկզբում կուլիսներից ուշադիր հետևում էի նրա չքնաղ Նուարդին, որով ոգևորված խուժում էի բեմ` իբրև Շամիրամ, ու առավել ուժգին ցավով զգում Արայի կորուստն ու ողբում նրա մահը: Նուարդն առաքինի, ամուր ու վստահելի մի կերպար էր` ի դեմս Մարջանի:
Հ. Գ. Նրա հետ աշխատելը, ընկերությունն ու պարզապես նույն քաղաքում ապրելը մեծագույն հաճույք է:
«Համի ուժ»-ի նոր եթերաշրջանում նաև Մարջանի համեղ ներկայությունն ու ծիծաղն ենք վայելելու: Իսկ որո՞նք են ձե՛ր սիրելի դրվագները նրա կերտած կերպարներից»,- համատեղ լուսանկարին կից գրել է Հովհաննիսյանը: