Ասում է՝ հայերեն չի խոսում. տո ա՛յ ապուշի մեկը, ո՞նց խոսի. ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի
«Էս ի՞նչ ա կատարվում ընկերներ, էս ո՞վ ա էդ աղջիկը. ես ապշած եմ, որ կինը կարող է հիստերիկ լինել այդ աստիճան»: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մասին իր գնահատականը հնչեցրեց ելույթ ունեցողներից մեկը, ով ներկայացավ որպես բանասեր ու թոշակի գնացած լրագրող:
Օպերայում տեղի ունեցող, Կոստանտին Օրբելյանի ազատման հետ կապված քննարկման ժամանակ, կինը նկատեց, որ Կոստանտին Օրբելյանի արժեքը չի գնահատվում. «Ասում են՝ ներդրողներ չկան, ներդրումներ չեն անում. էս մարդը տեղով ներդրող է: Ասում են՝ հայրեն չի խոսում. տո այ ապուշի մեկը, ինքը ծնվել է դրսում, ոնց խոսի հայերեն: Բա որ Վիլիյամ Սարոյանը անգլերենով էր գրում, զոռով բռնեցիք ասացիք հայ է՝ անգլերենով է գրում, լավ էր չէ՞: Հիմա էս մարդը հայ է՝ ռուսերենով է խոսում, բայց օպերային արվեստը միջազգային արվեստ ա... էս ի՞նչ ա կատարվում»,-ասաց նա: