Քսենյա Սոբչակը լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ ի պաշտպանություն դպրոցից հեռացված ռուս ուսուցչուհու
Քսենյա Սոբչակը լողազգեստով լուսանկար է հրապարակել՝ մասնակցելով «Ուսուցիչները ևս մարդիկ են» ֆլեշմոբին՝ ի պաշտպանություն ռուս ուսուցչուհի Տատյանա Կուվշիննիկովայի:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նա լուսանկարի տակ գրառում է կատարել, որ աջակցում է դպրոցից հեռացված ուսուցչուհուն և հավելել, որ ուսուցիչներն էլ անձնական կյանքի իրավունք ունեն:
Ուսուցչուհի Տատյանա Կուվշիննիկովային հեռացրել էին դպրոցից այն բանից հետո, երբ վերջինս լողազգեստով լուսանկար էր հրապարակել սոցցանցերում:
Դեպքից հետո Ռուսաստանի տարբեր քաղաքներից ուսուցիչները սկսեցին Instagram-ում լողազգեստով լուսանկարներ հրապարակել՝ ի աջակցություն հեռացված ուսուցչուհու: