Ուկրաինայում բուքմեյքերները հավատում են Վլադիմիր Զիելինսկիի հաղթանակին
Ուկրաինական բուքմեյքերական ընկերությունները կարծում են, որ Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրություններին կհաղթի Վլադիմիր Զելենսկին:
Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական կայքերից։
Շոումենի հաղթանակին հավատում են բուքմեյքերական ընկերություններից օգտվողների շուրջ 57%-ը: Երկրորդ տեղում ՝ հավանական հաղթողների, Պյոտոր Պորոշենկոն է, երրորդում՝ Յուլիա Տիմոշենկոն:
Հավելենք, որ բուքմեյքերների հետ համամիտ են նաև սոցիոլոգները, ըստ սոցիոլոգիական հարցումների, ընտրողների շուրջ 28%-ը իր ձայնը կտա Զելենսկիին: Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան վաղը: