Ինչո՞ւ Հռոմի պապը չի թողել, որ համբուրեն իր մատանին
Կաթոլիկ աշխարհում ընդունված է համբուրել Հռոմի պապի մատանին՝ որպես նրա հանդեպ խորը հարգանքի ու հավատի հավաստիք, սակայն օրեր առաջ տեղի ունեցած պատարագից հետո, երբ հավատացյալները մոտեցել են համբուրելու Ֆրանցիսկոս պապի աջը, վերջինս ձեռքը հետ է տարել՝ չթողնելով այն համբուրել:
Այս լուրը մեծ իրարանցում է առաջացրել հավատացյալների շրջանում:
Քննարկումներն այնքան մեծ բնույթ ստացան համացանցում, որ պաշտոնական Վատիկանը դրա վերաբերյալ հայտարարություն տարածեց, որում ասված էր, որ Ֆրանցիսկոս պապը հարբուխով հվանդ է եղել և ուղղակի չի ցանկացել, որպեսզի միկրոբները տարածվեն, այդ իսկ պատճառով էլ չի թույլ տվել, որ ձեռքը համբուրեն